շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սրճեփ սարքից գողությունը կանխվել է. 23-ամյա տղան տեղափոխվել է ոստիկանություն

Սրճեփ սարքից գողությունը կանխվել է. 23-ամյա տղան տեղափոխվել է ոստիկանություն

Պարեկների ամենօրյա և շուրջօրյա ծառայության հերթական արդյունքը գրանցվեց դեկտեմբերի 13-ի գիշերը: Ժամը 4.20-ին Երևանի մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանի մոտ ծառայելիս մայրաքաղաքի պարեկները կանխել են գողության դեպք: Սրճեփ սարքից գողություն կատարելու կասկածանքով նրանք ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել գյումրեցի 23-ամյա մի երիտասարդի:

Նա խոստովանել է, որ պտուտակահանի գործադրմամբ փորձել էր բացել սարքը, սակայն հանցագործությունն ավարտին չէր հասցրել:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

  • Կիսվել: