հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՍՊԸ տնօրենը ավտոմեքենայի լուսարձակներ էր գողացել

ՍՊԸ տնօրենը ավտոմեքենայի լուսարձակներ էր գողացել

 ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ գողացել են Ավանի Նարեկացու թաղամասի շենքերից մեկի հետնամասում կայանված իր «Մազդա 3»-ի լուսարձակները, հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
 
Նախաձեռնվել էր քրեական վարույթ:
 
Ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են գողությունը կատարողի ինքնությունը: Մարտի 17-ին Արարատի մարզի Արգավանդ գյուղի Օդանավակայանի 6-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել 24-ամյա մի երիտասարդի, որը ՍՊԸ տնօրեն է: Նա ներկայացրել է գողացած լուսարձակները:

  • Կիսվել: