կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սպանություն՝ Շենգավիթում․ հայտնաբերել է 60-ամյա տղամարդու դի

Սպանություն՝ Շենգավիթում․ հայտնաբերել է 60-ամյա տղամարդու դի

Փետրվարի 11-ին` ժամը 18.35-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ կանչով Եղբայրության փողոցի 14 շենք մեկնած խումբը բնակարաններից մեկում հայտնաբերել է 60-ամյա տղամարդու դիակ՝ կրծքավանդակի ծակած-թափանցող վերքով:

Դեպքի վայր է մեկնել օպերատիվ-քննչական խումբ։ Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով։ Քրեական գործի նախաքննության շրջանակում կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել Արագածոտնի մարզի 22-ամյա մի բնակիչ։

Նա ձերբակալվել է: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Նշանակվել է փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: