շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Արտաշատում

Սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Արտաշատում

Ոստիկանության ՔՈԳՎ և Սյունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 17-ին Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23-ի փողոցում հայտնաբերվել և ՔՈԳՎ բերման է ենթարկվել Ռուստամ Պ.-ն, որը 2021 թ. մարտի 11-ից ոստիկանության Գորիսի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (Սպանության փորձը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

Ռուստամ Պ.-ն փոխանցվել է ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողներին:

  • Կիսվել: