ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սպանության փորձ 44-ամյա համագյուղացու նկատմամբ

Սպանության փորձ 44-ամյա համագյուղացու նկատմամբ

Հունիսի 3-ին, ժամը 23.35-ին, «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ հրազենային վիրավորումով բուժօգնության է տեղափոխվել Գեղհովիտ գյուղի 44-ամյա մի բնակիչ:

Հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել էր, որ ժամը 22.30-ի սահմաններում Գեղհովիտ գյուղի կահույքի արտադրամասի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդը ինքնաշեն հրազենից կրակել էր 44-ամյա համագյուղացուն, ապա հրազենը թողնելով դեպքի վայրում՝ դիմել էր փախուստի:

Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում 40-ամյա տղամարդը կեսգիշերին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է բաժին: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մարտունու քննչական բաժին:

Հունիսի 4-ին Մարտունու քննչական բաժնից տեղեկանք է ստացվել, որ գեղհովիտցի 40-ամյա տղամարդը, քրեական վարույթով դեռևս չպարզված հանգամանքներում, ինքնաշեն եղանակով ապօրինի պատրաստել է 12 մմ տրամաչափի հրազեն, որը համագյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելուց հետո թողել էր դեպքի վայրում:

Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է:

  • Կիսվել: