հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սնանկության դատարանի դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի գործն ուղարկվել է դատարան

Սնանկության դատարանի դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի գործն ուղարկվել է դատարան

Սնանկության դատարանի դատավորներ Գեւորգ Նարինյանի, Արա Կուբանյանի եւ եւս երկու անձի՝ Աշոտ Խաչատրյանի, Տիգրան Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:

Գործը մակագրվել է դատավոր Արտուշ Գաբրիելյանին։

Ըստ մեղադրանքի՝ Գեւորգ Նարինյանը 2019 թվականի ընթացքում 12.382.580 ՀՀ դրամի չափով իր ավելացրել է իր գույքը, որն էականորեն գերազանցել է իր օրինական եկամուտները եւ ողջամտորեն չի հիմնավորվել դրանցով, ապա ձեռնամուխ է եղել անօրինական եկամուտները օրինական քաղաքացիական շրջանառության մեջ դնելու միջոցով դրանց օրինական տեսք հաղորդելուն:

Մասնավորապես, մտերիմ հարաբերություններ ունենալով նույն դատարանի դատավոր Արա Կուբանյանի եւ զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված իրենից որոշակի կախվածության մեջ գտնվող սնանկության գործերով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի հետ, վերջիններիցս տեղեկացել է 2015 թվականի նոյեմբերի 9-ին թիվ ԵԿԴ/0119/04/15 քաղաքացիական գործով ԱՁ Սիմոն Աղեկյանին սնանկ ճանաչելու եւ սնանկության վարույթի շրջանակներում՝ վերջինիս եւ նրա ընտանիքի անդամներին պատկանող անշարժ գույքի իրացման գործընթացի մասին: Նշված անշարժ գույքը՝ Երեւան քաղաքի Վարդանանց փողոցի 28-րդ շենքի 93-րդ բնակարանը, հնարավորինս էժան գնով ձեռք բերելու նպատակով, խնդրելու եւ համոզելու եղանակով դրդել է ԱՁ Սիմոն Աղեկյանի սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանին խախտել հրապարակային սակարգությունների անցկացման կարգը եւ խոչընդոտել հրապարակային սակարկությունների միջոցով նշված բնակարանի իրացման բնականոն գործընթացին, ինչն իրագործելու նպատակով 2018-2019թթ. ընթացքում Աշոտ Խաչատրյանը խախտելով հրապարակային սակարգությունների անցկացման կարգը՝ ապակողմնորոշել է անշարժ գույքի ձեռքբերմամբ հետաքրքրված տարբեր անձանց՝ հայտնելով, որ գույքը ձեռք է բերվելու համասեփականատերերի կողմից, հնարավոր գնորդներին զերծ է պահել օրինական կարգով աճուրդներին մասնակցելուց, այդ կերպ ապահովելով աճուրդների չկայանալը եւ դրանով պայմանվորված բնակարանի իրացման աճուրդի մեկնարկային գնի արհեստական նվազումը՝ 26.400.000 ՀՀ դրամից այն հասցնելով 12.382.000 ՀՀ դրամի, ինչի հետեւանքով գույքի սեփականատիրոջը պատճառվել է խոշոր վնաս:

Ըստ մեղադրանքի՝ Արա Կուբանյանը մտերիմ հարաբերություններ ունենալով նույն դատարանի դատավոր Գեւորգ Նարինյանի եւ զբաղեցրած պաշտոնեական դիրքով պայմանավորված իրենից որոշակի կախվածության մեջ գտնվող սնանկության գործերով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի հետ, տեղյակ լինելով, որ իր վարույթում գտնվող 2015 թվականի նոյեմբերի 9-ին քաղաքացիական գործով Ա/Ձ Սիմոն Աղեկյանի սնանկության վարույթի շրջանակներում՝ նույն սնանկության գործով կառավարիչ Աշոտ Խաչատրյանի կողմից հրապարակային սակարկությունների անցկացման կարգը խախտելու հետեւանքով խոչընդոտներ են հարուցվում անշարժ գույքի՝ Երեւան քաղաքի Վարդանանց փողոցի 28-րդ շենքի 93-րդ բնակարանի իրացման գործընթացի բնականոն ընթացքի համար, բնակարանի մեկնարկային գինը, գործընկերոջ՝ Գ. Նարինյանի դրդմամբ, վերջինիս խնդրանքը կատարելու, նրա կողմից հնարավորինս էժան գնով անշարժ գույքի ձեռքբերումն ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով եւ ծառայողական պարտականությունները չկատարելով, որեւէ միջոց չի ձեռնարկել Աշոտ Խաչատրյանի հանցավոր գործողությունները խափանելու եւ դրանց հետեւանքները վերացնելու ուղղությամբ:ի դատավորներ Գեւորգ Նարինյանի, Արա Կուբանյանի եւ եւս երկու անձի՝ Աշոտ Խաչատրյանի, Տիգրան Մարտիրոսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ 

 

  • Կիսվել: