կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Սկզբում հայհոյել են, իսկ երբ ոստիկանները մտել են տուն, 19-ամյա երիտասարդը հոր հրացանն ուղղել է նրանց կողմը

Սկզբում հայհոյել են, իսկ երբ ոստիկանները մտել են տուն, 19-ամյա երիտասարդը հոր հրացանն ուղղել է նրանց կողմը

Ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը նոյեմբերի 29-ի երեկոյան Կապանի Երկաթուղայինների թաղամասի 5-րդ շենքից հայհոյանքի ձայներ լսելով՝ մոտեցել և պարզել է, որ երևանցի՝ 16-ամյա և կապանցի՝ 19-ամյա երկու երիտասարդ բնակարաններից մեկի պատշգամբում անհասցե սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել:

Երբ ոստիկանները բարձրացել են նշված բնակարան, նրանք նախ տևական ժամանակ դուռը չեն բացել, իսկ բացելուց հետո էլ 19-ամյա երիտասարդը հոր որսորդական «ՏՕԶ-87-06-Մ» հրազենն ուղղել է ոստիկանների ուղղությամբ:

Ոստիկանությունից հայտնում են, որ երիտասարդները ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կապանի բաժին: Հրազենը՝ փամփշտատուփում եղած 12 տրամաչափի 1 փամփուշտով, վերցվել է:

Կազմված փաստաթղթերը և զենք-զինամթերքը ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար:

  • Կիսվել: