ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչեւ 16:00-ն

«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչեւ 16:00-ն

«Սիլվայի գործով» դատական նիստը հետաձգվեց մինչեւ 16:00-ն։ Այս որոշումը կայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանը՝ նիստին Արմեն Գեւորգյանի բացակայության հետ կապված։

Հիշեցնենք, որ դեռեւս մարտի 1-ի նիստին Գեւորգյանը հայտարարեց, որ մարտի 14-ին եւ 15-ին տեղի է ունենալու ԵԽԽՎ-ի՝ Ուկրաինայի հարցով արտահերթ նիստը, որին ինքը պետք է մասնակցի հեռակա կարգով։

Այնուամենայնիվ, դատավոր Դանիբեկյանը դատական ​​նիստը նշանակեց մարտի 15-ին եւ սկսեց Գեւորգյանի բացակայության պատճառը ճշտելուց:

Արմեն Գեւորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը դատավորին հիշեցրեց, որ գիտի, թե ինչու է իր պաշտպանյալը բացակայում։ Նիստը հետաձգելու միջնորդությունը դատարան էր ներկայացրել ինքը՝ Գեւորգյանը։

Աննա Դանիբեկյանը նիստը հետաձգեց մինչեւ ժամը 16:00-ն, որպեսզի մինչ այդ Գեւորգյանը դատարան գա:

  • Կիսվել: