ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քոչարյանի և Գևորգյանի գործով հերթական դատական նիստը կրկին հետաձգվեց

Քոչարյանի և Գևորգյանի գործով հերթական դատական նիստը կրկին հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով հերթական դատական նիստը հետաձգվեց, քանի որ թարգմանիչը ներկա չէր։
 
Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ անգլերենի թարգմանիչը վատառողջ լինելու պատճառով չի կարողացել ներկայանալ դատարան։ Սակայն, հաշվի առնելով, որ թարգմանված նյութերում եզրույթների հետ կապված պարզաբանումների անհրաժեշտություն կա, դրանք պետք է ուսումնասիրվեն թարգմանիչի ներկայությամբ, ուստի դատական նիստը ենթակա է հետաձգման։
 
Միաժամանակ, Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը խնդրեց դատարանին, որ փետրվարի 7-ին նիստ չնշանակվի, քանի որ ԵԽ աշխատանքային նիստ կա, որին պետք է օնլայն ձևաչափով մասնակցի Արմեն Գևորգյանը։
Դատավորը որոշեց հաջորդ դատական նիստը նշանակել փետրվարի 14-ին, ժամը 13-ին։

  • Կիսվել: