հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Աննա Դանիբեկյանը Արմեն Գևորգյանին թույլ տվեց լքել ՀՀ սահմանը, քանի որ Ստրասբուրգում խոսելու է Արցախից

Աննա Դանիբեկյանը Արմեն Գևորգյանին թույլ տվեց լքել ՀՀ սահմանը, քանի որ Ստրասբուրգում խոսելու է Արցախից

Շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը։

Արմեն Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանըմիջնորդություն ներկայացրեց՝ թույլատրել Արմեն Գևորգյանին լքել ՀՀ սահմանը։

Նա նշեց, որ ապրիլի 25-ից 28-ը կայանալու են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հերթական լիագումար նիստերը, որը տեղի է ունենալու Ստրասբուրգում ու Արմեն Գևորգյանը, որպես ԱԺ պատգամավոր, պարտավոր է ներկա լինել նիստին։

Փաստաբանն ասաց, որ Արմեն Գևորգյանը պատրաստվում է Ստրասբուրգում հայտարարությամբ հանդես գալ՝ բարձրացնելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը։

Լուսինե Սահակյանը խնդրեց դատարանին թույլատրել Արմեն Գևորգյանին ապրիլի 23-ից ապրիլի 29-ը բացակայել ՀՀ տարածքից։

Նա դատարանին ներկայացրեց ԱԺ նախագահի կարգադրությունը, որով Արմեն Գևորգյանը ապրիլի 23-ից մինչև 29-ը գործուղվելու է Ստրասբուրգ։

Դատարանում հայտարարվեց, որ ԵԵԽՎ նախագահը Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության պաշտպանության միջնորդություն է ուղարկել ու նշել, որ Արմեն Գևորգյանն ունի անձեռնմխելիություն ու արտոնություններ։

ԴատավորԱննա Դանիբեկյանը հայտարարեց, թե այս պահին չի քննարկվում Արմեն Գևորգյանի անձեռնմխելիության հարցը, հետևաբար, ԵԽԽՎ նախագահի գրությունը որևէ կապ չունի այս միջնորդության հետ։

Աննա Դանիբեկյանը թույլ տվեց Արմեն Գևորգյանին լքել Հայաստանի Հանրապետութունը՝ հաշվի առնելով, որ նա Ստրասբուրգում խոսելու է Արցախից։

  • Կիսվել: