կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Շենգավիթի բնակիչը պատշգամբից մտել է բնակարան. գողացել ոսկյա զարդեր ու գումար (տեսանյութ)

Շենգավիթի բնակիչը պատշգամբից մտել է բնակարան. գողացել ոսկյա զարդեր ու գումար (տեսանյութ)

Ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը նոյեմբերի 18-ին, ժամը 20.40-ի սահմաններում, պատշգամբից մուտք է գործել Մայիսի 9-ի փողոցի շենքերից մեկի բնակարան և գողացել ոսկյա զարդեր ու փող:

Դեպքի առթիվ նախաձեռնվեց քրեական վարույթ:

Շենգավիթի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց, որ գողությունը կատարել է Վերին Շենգավիթի 35-ամյա մի բնակիչ:

Նոյեմբերի 22-ին նա հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է բաժին:

Երիտասարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին:

  • Կիսվել: