ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Սեյրան Օհանյանն այս տարի Քննչական կոմիտեում հարցաքննվել է. «Ժողովուրդ»

Սեյրան Օհանյանն այս տարի Քննչական կոմիտեում հարցաքննվել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 2022 թվականին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւորագույն գործերով քննչական վարչություն հարցաքննության է ներկայացել ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ինչ գործով են նրան կանչել Քննչական կոմիտե, սակայն նկատենք, որ Սեյրան Օհանյանը մինչ այս պահն ունի մեղադրյալի կարգավիճակ Հակակոռուպցիոն կոմիտեում:

Բանն այն է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում նրա մասով մի քրեական գործ կա՝ «Ձորահէկ» ՓԲԸ -ի գործը, որով վերջինս ներգրավված է որպես մեղադրյալ:

Վերջինիս առաջարկել են համաձայնել վաղեմության ժամկետով կարճել գործը, բայց Սեյրան Օհանյանը հրաժարվում է, եւ քրեական գործը մնացել է օդից կախված: Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը մեղադրյալ էր նաեւ «Մարտի 1»-ի գործով: Իսկ թե ինչ գործով են նրան Զինվորական քննչական կոմիտե կանչել, կներկայացնենք առաջիկայում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

  • Կիսվել: