կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Սեպտեմբերի 2-ից կմեկնարկի «Զգուշացեք, երեխաներ են» միջացառումը․ ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները

Սեպտեմբերի 2-ից կմեկնարկի «Զգուշացեք, երեխաներ են» միջացառումը․ ՆԳՆ ոստիկանությունը կոչ է անում պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 2-ից ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում անցկացնելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» կարգախոսով 10-օրյա միջոցառում։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

«Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է․

• տարրական դասարանների երեխաներին ուղեկցել և չթողնել առանց հսկողության,
• տրանսպորտային միջոցները չտրամադրել անչափահասներին,
• երթևեկելիս լինել խիստ ուշադիր և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները,
• մեքենաները չկայանել արգելվող գոտիներում 2-րդ շարք կամ հետիոտնային անցումների վրա։

 

ՆԳն ոստիկանությունը կոչ է անում ցուցաբերել օրինապահ վարքագիծ, պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու հասարակական կարգը», - ասված է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: