երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Սեդրակ Քոչարյանից ու կնոջից պահանջվում է բռնագանձել 14 անշարժ գույք ու 2.7 մլրդ դրամ

Սեդրակ Քոչարյանից ու կնոջից պահանջվում է բռնագանձել 14 անշարժ գույք ու 2.7 մլրդ դրամ

Դատախազությունը Ռոբերտ Քոչարյանի որդուց՝ Սեդրակ Քոչարյանից ու կնոջից պահանջում է բռնագանձել 14 անշարժ գույք ու 2.7 մլրդ դրամ. այս մասին տեղեկացնում են գլխավոր դատախազությունից։

Հայցապահանջով Սեդրակ Քոչարյանից պահանջվում է բռնագանձել՝

  • անշարժ՝ 14 գույք
  • Երևան քաղաքում 1 բնակարանի գնման իրավունք
  • Իրավաբանական անձում մասնակցություն՝ 11
  • 1,361,852 ԱՄՆ դոլարով և 985,190,729 ՀՀ դրամով ձեռք բերված պարտատոմսեր
  • 703.059 ԱՄՆ և 200.000.000 ՀՀ դրամի չափով ներդրված ավանդ
  • 8,235,400,647 դրամի, 4,007,674 ԱՄՆ դոլարի, 588.954 Եվրոյի և 16.000.000 Ռուբլիի չափով տրամադրված փոխառության պահանջի իրավունք
  • 2.721.319.175 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող դրամական միջոցների մնացորդ
  • 11.270.472.767 ՀՀ դրամ՝ որպես անձի օրինական եկամուտներով չհիմնավորվող, ապօրինի ծագում ունեցող և բարեխիղճ ձեռքբերողների փոխանցված կամ չնույնականացված դրամական միջոցների հանրագումար,
  • 1.286.635.500 ՀՀ դրամ՝ որպես Հունաստանի Միկոնոս կղզու Անո Մերա կոչվող տարածքում գտնվող առանձնատան ձեռքբերման (կառուցման) արժեք,
  • 416.084.506 ՀՀ դրամ՝ որպես տանզանական «Փլեյմաստեր գեյմինգ քորփորեյշն» ընկերությանմասնակցության ձեռքբերման արժեք,
  • 1.958.657.659 ՀՀ դրամ՝ որպես տանզանական «ՄՄՋ Գոլդ Լիմիթեդ» ընկերության մասնակցության ձեռքբերման արժեք։

  • Կիսվել: