ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ՍԴ պատվիրակությունը հանդիպել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի հետ

ՍԴ պատվիրակությունը հանդիպել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի հետ

Վրաստանի Սահմանադրական դատարանի հրավերով Բաթում կատարած այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի գլխավորած պատվիրակությանը հյուրընկալել է Աջարիայի Ինքնավար Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ Դավիթ Գաբաիձեն։

Հանդիպմանը ներկա են եղել Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավան և Բաթումում Հայաստանի գլխավոր հյուպատոս Նարինե Մաթոսյանը։

Հանդիպման մասնակիցները կարևորել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում սերտ համագործակցությունը։

Возможно, это изображение 3 человека, Овальный кабинет и текст

Возможно, это изображение 7 человек и текст

  • Կիսվել: