ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՍԴ որոշման ուժով Արմեն Չարչյանն անհապաղ պետք է ազատ արձակվի. փաստաբան

ՍԴ որոշման ուժով Արմեն Չարչյանն անհապաղ պետք է ազատ արձակվի. փաստաբան

ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը։ Այդ որոշման ուժով ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանն անհապաղ պետք է ազատ արձակվի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Հենց այս պահին պատրաստվում եմ ներկայացնել դատարանին միջնորդություն անհապաղ դատական նիստ հրավիրելու եւ Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջով»,- գրել է Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՍԴ-ն հրապարակել է որոշում, ըստ որի՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։

  • Կիսվել: