ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը տևական ժամանակ հրաժարվել է պարգևավճարներից. Էդգար Ղազարյան

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը տևական ժամանակ հրաժարվել է պարգևավճարներից. Էդգար Ղազարյան

ՍԴ դատավորների աշխատավարձը սահմանված է օրենքով, օրենքով է սահմանված նաև նրանցից յուրաքանչյուրի հավելավճարի չափը, որը տարբեր է՝ պայմանավորված դատավորի աշխատանքային ստաժով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում 2019թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Սահմանադրական դատարանի աշխատկազմի ղեկավար Էդգար Ղազարյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին, թե որքան պարգևավճարներ և հավելավճարներ են ստացել ՍԴ դատավորները։

«Տարբեր դատավոր տարբեր հավելավճարներ են ստանում։ Ես չեմ ուզում կոնկրետ անձերի վերաբերյալ տվյալներ հրապարակել, քանի որ դա անձի անձնական տիրույթում կարող է լինել»,- ասաց նա

Ինչ վերաբերում է պարգևավճարներին ապա, ըստ Էդգար Ղազարյանի, ինչպես այլ պետական մարմինների պարագայում է, այս դեպքում էլ նախատեսված է ընդհանուր աշխատավարձի ֆոնդի 30 տոկոսի չափով։

«Մենք փաստացի վճարել ենք 28.6 տոկոսի չափով։ Այդ պարգևավճարների հատկացումը կատարվում է ՍԴ նախագահի կարգադրությամբ։ Որպես կանոն փորձում է կիրառվել միասնական մոտեցում, այսինքն՝ հավասարաչափ 30 տոկոսի չափով վճարում է բոլորին, սակայն առանձին դեպքերում լինում են առանձին որոշումներ։ Օրինակ, ՍԴ նախագահը տևական ժամանակ է հրաժարվել  է ստանալ պարգևավճարներ։ Վերջին շրջանում բացառություն է արված և արդեն մի քանի ամիս է պարգևավճարներ չեն տրամադրվում Վահե Գրիգորյանին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նա չի մասնակցում ՍԴ աշխատանքներին»,- նշեց Էդգար Ղազարյանը։

  • Կիսվել: