ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՍԴ նախագահի պաշտոնին չեմ հավակնում․ Վահե Գրիգորյան

ՍԴ նախագահի պաշտոնին չեմ հավակնում․ Վահե Գրիգորյան

Ես չեմ հավակնում ՍԴ նախագահի պաշտոնին: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ անդամ Վահե Գրիգորյանը, ում խոսքերով, այսօրվանից ՍԴ-ում արդեն կա 6 դատավոր, իսկ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ չէ:

Գրիգորյանը նշեց, որ այսօրվանից ինքը սկսելու է մասնակցել ՍԴ նիստերին:

Հարցին՝ գտնում է արդյո՞ք, որ ինքը բարեխղճորեն կատարել է իր լիազորությունները, Գրիգորյանը հայտարարեց, որ անցած մեկ տարվա ընթացքում չի կարողացել կատարել իր աշխատանքային պարտականությունները, քանի որ «ՍԴ կազմի սահմանադրականությունը լրջորեն հարցականի տակ էր». «Ես այս կազմը սահմանադրական չեմ համարել և համարել եմ, որ Հայաստանի ՍԴ-ն ունի դեմոկրատական լեգիտիմության էական բաց և այդ կազմով չի կարող հանդիսանալ ու արժանի լինել ՀՀ ՍԴ լինելուն»:

Նա ասաց, որ իր պարտականությունները չի կատարել ոչ իր մեղքով, իսկ դատավորի աշխատավարձից չի հրաժարվել, քանի որ այն իր ապրուստի միակ միջոցն է:

  • Կիսվել: