հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՍԴ-ն հերքում է Թովմասյանի՝ աշխատանքի չներկայանալու մասին լուրը

ՍԴ-ն հերքում է Թովմասյանի՝ աշխատանքի չներկայանալու մասին լուրը

ՀՀ Սահմանադրական դատարանը հերքել է լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունը, ըստ որի՝ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանն աշխատանքի չի ներկայանում:

՛՛Այսօր «Ժողովուրդ» օրաթերթում հրապարակել է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի՝ աշխատանքի չներկայանալու վերաբերյալ նյութ, ինչը տարածում է գտել նաև այլ լրատվամիջոցներում։

Ի պատասխան վերոգրյալի՝ տեղեկացնում ենք, որ սույն թվականի հունիս ամսին տրամադրված արձակուրդից վերադառնալուց հետո պարոն Թովմասյանը մասնակցել է նշանակված բոլոր աշխատակարգային և Սահմանադրական դատարանի նիստերին (օգոստոսի 7, 18, 25, սեպտեմբերի 1, 15, 18), ուստի, նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը՛՛,-նշված է Սահմանադրական դատարանի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

 

 
 
 
 

  • Կիսվել: