կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովից դուրս գալու դիմում է գրել

ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովից դուրս գալու դիմում է գրել

Գլխավոր դատախազին առընթեր Էթիկայի հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի դատավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդգար Շաթիրյանը դիմում է գրել Էթիկայի հանձնաժողովի անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։

Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազության պաշտոնական կայքից։

Աննա Վարդապետյանը, հիմք ընդունելով Շաթիրյանի դիմումը, դադարեցրել է նրա՝ Հանձնաժողովի իրավաբան–գիտնական անդամի լիազորությունները։

Մեկ այլ հրամանով իրավաբանական գիտությունների թեկնածու Լիլիթ Պետրոսյանին նշանակել է Հանձնաժողովի անդամ։

  • Կիսվել: