ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Սամվել Մայրապետյանից ու Հակոբ Շահգալդյանից ՀՀ-ին կվերադարձվեն Ծաղկաձորի անտառային հողատարածքները

Սամվել Մայրապետյանից ու Հակոբ Շահգալդյանից ՀՀ-ին կվերադարձվեն Ծաղկաձորի անտառային հողատարածքները

Հակակոռուպցիոն դատարանի վճիռներով՝ ՀՀ-ին կվերադարձվեն Ծաղկաձորի անտառային հողատարածքներ:

ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավորներ Աշխեն Ղարսլյանը և Կարապետ Բադալյանը թիվ ՀԿԴ/0033/02/22 և ՀԿԴ/0086/02/22 քաղաքացիական գործերով վճիռներ են կայացրել, որոնցով անվավեր են ճանաչվել 2007 թվականի մայիսի 26-ին աճուրդներ:

Դատարանի վճիռներով՝ գործարար Սամվել Մայրապետյանից և Կոտայքի նախկին մարզպետի որդի՝ Հակոբ Շահգալդյանից ՀՀ-ին կվերադարձվեն համապատասխանաբար 2 հա և 2,4 հա մակերեսով Ծաղկաձորի անտառային հողատարածքները. այս մասին տեղեկացնում են ԲԴԽ-ից։

  • Կիսվել: