կիրակի, հունիս 30
30 / 6 / 2024
Սահմանվեց ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը

Սահմանվեց ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը

Կառավարությունն իր այսօրվա նիստում սահմանեց Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը:

Որոշման հիմնավորմանմեջ նշվում է, որ օրենքի ընդունմամբ վերանայվել են ծառայողներիև ծառայության ընդունվողների ատեստավորման ժամկետները, ատեստավորումը հաջողությամբ չհաղթահարած ծառայողներին պաշտոնից ազատելու, կադրերի տրամադրության տակ թողնելու և արդյունքում ծառայությունից արձակելու վերաբերյալ կարգավորումները` ատեստավորումը չանցնելու դեպքում որպես հետևանք թողնելով հավելավճարի վճարումը դադարեցնելը, ինչպես նաև նվազեցնելով նոր ատեստավորում անցնելու համար դիմելու հնարավորությունը (տարեկան 2 անգամ դիմելու փոխարեն նախատեսվել է 1 անգամ դիմելու հնարավորություն)։

Ելնելով վերոգրյալից`անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել գործող կարգում:

Նախագծի ընդունման արդյունքում ԱԱԾ ծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով անցկացվելիք ատեստավորման գործընթացի կազմակերպման հետ կապված հարցերը կհամապատասխանեցվեն օրենքով սահմանված իրավակարգավորումներին:

  • Կիսվել: