երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի աշխատանքները փակուղում չեն. Մինասյան

Սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի աշխատանքները փակուղում չեն. Մինասյան

 Սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովի աշխատանքները փակուղում չեն։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։

«Փակուղի չկա, քննարկումներ, ներքին աշխատանքները տարվում են: Սահմանազատման և սահմանագծման հարցերով հանձնաժողովը Հայաստանում բավական մեծ ծավալով աշխատանքներ է իրականացնում»,- ասաց Մինասյանը։

2022 թվականի մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում ստորագրեց։ Հանձնաժողովի նախագահ է նշանակվել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

  • Կիսվել: