ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Սահմանափակված եմ օրենքով, չեմ կարող պատասխանել»․ միջազգային իրավունքի մասնագետ ԲԴԽ անդամը՝ չպատասխանեց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հարցին

«Սահմանափակված եմ օրենքով, չեմ կարող պատասխանել»․ միջազգային իրավունքի մասնագետ ԲԴԽ անդամը՝ չպատասխանեց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին հարցին

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ-ում հարց ուղղեց ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանին, թե կոնկրետ ինչ է ենթադրում, երբ մի երկիրը ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականությունը։

«Որպես միջազգային իրավունքի մասնագետ կարո՞ղ եք մեկնաբանել, երբ ասում են՝ մի երկիրը ճանաչում է մյուսի տարածքային ամբողջականությունը, արդյո՞ք դա նշանակում է, որ ճանաչում է այդ երկրի սահմանները քար առ քար, թուփ առ թուփ, թե ընդհանուր ձևակերպում է, որը գալիս է ՄԱԿ-ի կոնվենցիայի հիմնարար դրույթներից։ Ձեզ, որպես միջազգային իրավունքի մասնագետի, հայտնի՞ է արդյոք միջազգային իրավունքում որևէ դեպք, որ երկու երկիր մեկմեկու տարածքային ամբողջականությունը ճանաչելու փաստն արձանագրելու հետ մեկտեղ  արձանագրեն կիլոմետր քառակուսիների՝ այդ երկրի ծավալը, եթե հայտնի է, կարո՞ղ եք ասել։ ՄԱԿ-ի անդամ ՌԴ-ն և Ճապոնիան, ընդունվելով ՄԱԿ ու ճանաչելով տարածքային ամբողջականությունը, արդյո՞ք ճանաչում են այդ երկու երկրների սահմանները կղզի առ կղզի»,- հարցրեց Մանուկյանը։

Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Վիգեն Քոչարյանը նշեց․

«Ձեր հարցադրումները շատ հետաքրքիր են գործնական, գիտական տեսանկյունից, սակայն ես այս ամբիոնից նման քննարկման մեջ չեմ կարող մտնել՝ հաշվի առնելով այն օրենսդրական կարգավորումները, որոնք կանոնակարգում են ԲԴԽ անդամների վարքագիծը, որը վերաբերում է ապաքաղաքական կամ քաղաքական քննարկումների մեջ չմտնելուն։ Եթե այս նույն հարցադրումնեը անեինք գիտաժողովի ժամանակ  կամ այլ իրավական քննարկումների շրջանակներում, մեծ հաճույքով  կանդրադառնայի այդ հարցերին, բայց տվյալ պարագայում ես սահմանաափակված եմ օրենքով»։

Արձագանքելով՝ Գեղամ Մանուկանը ընդգծեց․

«Ամեն մարդ իր կենսագրությամբ է իր նկատմամբ վերաբերմունքը ձևավորում ՝ լինի դատավոր, պատգամավոր, թե պաշտոնյա։ Ցավում եմ, որ լինելով միջազգային իրավունքի լավագույն մասնագետ, հիմա ասում եք, որ ԲԴԽ անդամ լինելու հանգամանքով պայմանավոված՝ չեք կարող մեր երկրի ապագայի համար շատ կարևոր հարցերի շուրջ մեկնաբանություն տալ,  ցավում եմ, որ Ձեր նման մասնագետը այսօր ԲԴԽ-ում է ու դաշտը թողել  է բազմաթիվ անգրագետների, որոնք ոնց ուզում, մեկնաբանում են միջազգային իրավունքը  ու Արցախը պատրաստվում են հանձնել թշնամուն»։

  • Կիսվել: