ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Սահմանադրությունն ունի տեքստային թերություններ, բացեր. Կարեն Անդրեասյան

Սահմանադրությունն ունի տեքստային թերություններ, բացեր. Կարեն Անդրեասյան

Այսօր մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստը:

ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը նիստի ընթացքում շեշտեց, որ ինքը ցանկանում է Սահմանադրության մեջ իշխանության թևերի բալանսավորում:

«Անձամբ գտնում եմ, որ մենք պետք է դատական իշխանությունների համակարգի վերանայում իրականացնենք, բայց նաև չունեմ իմ անձնական վերջնական պատկերացումը, թե դա ինչպե՛ս պետք է տեղի ունենա, ո՛ր դատարանը որի՛ն պետք է միավորվի, բայց այն, որ այս հարցերը պետք է քննարկվեն, անձամբ ինձ համար շատ կարևոր են»,- ասաց նախարարը:

Անդրեասյանը հայտնեց նաև իր մասնագիտական անհանգստության մասին, որ այսօրվա Սահմանադրությունն ունի տեքստային թերություններ, բացեր:

«Դրանք նախկին քննարկումների և աշխատանքների ժամանակ, ցավոք, թողնվել են, թերևս այն պատճառով, որ շատ հարցեր ժամանակին երկրում լուծվել են ոչ թե Սահմանադրությամբ, այլ ներքին քաղաքական որոշումներով»,- ասաց նա:

  • Կիսվել: