շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Սա արդեն մասսայական ահաբեկման դրսևորում է. Արմեն Խաչատրյանը՝ «Դիմադրություն» շարժման մասնակիցների կողմից Գյումրիում տարեցներին ծեծի ենթարկելու մասին

Սա արդեն մասսայական ահաբեկման դրսևորում է. Արմեն Խաչատրյանը՝ «Դիմադրություն» շարժման մասնակիցների կողմից Գյումրիում տարեցներին ծեծի ենթարկելու մասին

ԱԺ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը դիմել է ՀՀ դատախազությանը, ՀՀ ոստիկանությանը և ՀՀ ազային անվտանգության ծառայությանը՝ այսօր Գյումրիում Դիմադրություն շարժման մասնակիցների կողմից տարեց մարդկանց ծեծի ենթարկելու փաստի կապակցությամբ:

՛՛Տարեց քաղաքացիներին ծեծող այս ստահակ խուժանն իրեն հայ է համարում ու ժողովրդին թուրք անվանում։ Չի կարող այսպես շարունակվել, ժողովրդի համբերությունը սահման ունի։ Սա արդեն մասսայական ահաբեկման դրսևորում է։

Մարդու և քաղաքացու քաղաքական իրավունքների իրացման սահմանն այնտեղ է, որտեղից սկսվում են այլոց իրավունքներն ու ազատությունները։ Այս օրերին քաղաքական ակցիաների անվան տակ տեղի են ունենում մեր հայրենակիցների իրավունքների զանգվածային ոտնահարում։

ՀՀ դատախազություն, ՀՀ ոստիկանություն, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն,
որպես Ազգային ժողովի պատգամավոր և հազարավոր մեր հայրենակիցների ներկայացուցիչ՝ պահանջ եմ ներկայացնում իրականացնել կտրուկ և գործուն միջոցներ ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել իրավունքների ոտնահարման դեպքերը նախականխելու, կանխարգելելու և քաղաքական ակցիաների ընթացքում կատարված հանցագործությունները բացահայտելու համար՛՛,-նշել է պատգամավորը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցները Գյումրիում տարեցների են ծեծել. ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

 

 

  • Կիսվել: