կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սա աբսուրդի հասնող ակնհայտ քաղաքական հետապնդում է. Վարդևանյանը՝ Չարչյանի ձերբակալության մասին

Սա աբսուրդի հասնող ակնհայտ քաղաքական հետապնդում է. Վարդևանյանը՝ Չարչյանի ձերբակալության մասին

Իրականությանը համապատասխանում է այն խայտառակ փաստը որ Պրոֆեսոր Չարչյանը հեռացող իշխանության ու հատկապես ՀՔԾ պետի պատվերով ձերբակալվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛Հայաստան՛՛ դաշինքի կենտրոնական շտաբի պատասպանատու , փաստաբան Արամ Վարդևանյանը:

՛՛Սա աբսուրդի հասնող ակնհայտ քաղաքական հետապնդում է, որի համար թող վստահ լինեն, որ շատ խիստ պատժվելու են: Էրիկ Ալեքսանյանը այս պահին ստանձնելու է Պրոֆեսորի պաշտպանությունը՛՛,-նշեց նա:

Հիշեցնենք, որ FIP-ը հայտնել էր, որ «Իզմիրլյան» կենտրոնի տնօրենը սպառնում է աշխատակիցներին` ստիպելով գնալ ընտրությունների: 

ՀՔԾ-ն «Իզմիրլյան» բ/կ տնօրեն Արմեն Չարչյանին վերագրվող ձայնագրության հիման վրա քրեական գործ էր հարուցել:

Նշենք նաև, որ քիչ առաջ հայտնի դարձավ, որ Չարչյանը ձերբակալվել է:

 

  • Կիսվել: