երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Ռուսլան Բաղդասարյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Ռուսլան Բաղդասարյանը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց

Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը դատարանի որոշմամբ չի կալանավորվի:

PrimeNews.am-ին Բաղդասարյանը տեղեկացրեց, որ քիչ առաջ դատարանը որոշել է որպես խափանման միջոց կիրառել 5 մլն դրամ գրավը: Բաղդասարյանը նաև ասաց, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

Ավելի վաղ տեղեկացվրել էինք, որ Բաղդասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի՝ «առանձնապես խոշոր չափերով յուրացում», 314-րդ հոդվածի՝ «պաշտոնեական կեղծիք» և 325-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «փաստաթղթերի կեղծում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հատկանիշներով»: Քննիչը Բաղդասարյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել դատարան, սակայն դատարանը չբավարարեց միջնորդությունը:

  • Կիսվել: