ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ռումինիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Ռումինիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նոյեմբերի 23-ին, ժամը 07.00-ին, Քիշնև-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել և գծային բաժին է տարվել Մոլդովայի Հանրապետության քաղաքացի Դմիտրի Մ.-ն:

Նա 2019 թ. փետրվարի 7-ից Ռումինիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ և դատախազությանը:

  • Կիսվել: