հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Ռոբերտ Սուքիասյանի կալանավորման միջնորդության վերաբերյալ դատական նիստը կկայանա վաղը. պաշտպան

Ռոբերտ Սուքիասյանի կալանավորման միջնորդության վերաբերյալ դատական նիստը կկայանա վաղը. պաշտպան

«Ռոբերտ Սուքիասյանի ձերբակալման իրավաչափության և կալանավորման միջնորդության վերաբերյալ դատական նիստը կկայանա 21.07.2021թ. ժամը 16:00-ին»,- ֆեյսբուքի իր էջում գրել է  Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանը:

Նշենք, որ Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասով (Խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործելով առարկաների գործադրմամբ)։ 

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Ամիրյան փողոցում։ Հրազենային վիրավորում էր ստացել ԱՄՆ քաղաքացի։ Երեկ հարուցված քրեական գործի շրջանակում Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել է։ Դեպքի առնչությամբ հայտարարություն էր տարածել գործարար Խաչատուր Սուքիասյանը՝ Ռոբերտ Սուքիասյանի եղբայրը, նշելով, որ բոլորն օրենքի առաջ հավասար են: 

«Երևանի կենտրոնում տեղի ունեցած տհաճ և անթույլատրելի միջադեպն ինձ համար անընդունելի է: Հարաբերությունների պարզման նման բարքը դատապարտելի է: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, ավելի ճիշտ կհայտնեն ՀՀ իրավապահ համակարգի ներկայացուցիչները՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն իրականացնելուց հետո»,- գրել էր նա:

  • Կիսվել: