հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դատարանին կներկայացնի չորրորդ նամակը

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը դատարանին կներկայացնի չորրորդ նամակը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի երրորդ դիմումին Երեւան քաղաքի դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Ալսանյանը պատասխանել է, որն ըստ պաշտպանի՝ չի համարվում պատասխան, նա պատրաստվում է վաղը չորրորդ նամակն ուղարկել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը։

«Այդտեղ իրականում պատասխան չկար, գրված էր՝ տեղեկացվել եք, որ ամսի 17-ին Աննա Դանիբեկյանը վերադառնալու է, ձեր հարցերը կարող եք ուղղել իրեն։ Չորրորդ հարցումը կուղարկեմ վաղը»,- ասաց նա։

Անդրադառնալով դատավոր Աննա Դանիբեկյանի երկրորդ անգամ արձակուրդ գնալուն՝ Խուդոյանն ասաց. «Քրեական դատավարությունը Հայաստանում վերջին 2 տարում կատաստրոֆիկ վիճակում Է։ Դրա վերականգնելը բավական դժվար է լինելու»։

 

  • Կիսվել: