չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը վարույթ չի ընդունվել

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի վերաքննիչ բողոքը վարույթ չի ընդունվել

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, մերժել է վարույթ ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի վերաքննիչ բողոքը: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը վերաքննիչ բողոք է ներկայացրել ՝ պահանջելով Ռոբերտ Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին միջնորդությունը դատարանի կողմից չքննելը, դրա քննությունն անորոշ ժամկետով հետաձգելը ճանաչել ոչ իրավաչափ։

 

  • Կիսվել: