ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննությունն ավարտվեց․ որոշումը կհրապարակվի այսօր

Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննությունն ավարտվեց․ որոշումը կհրապարակվի այսօր

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ավարտել է Հայկ Ալումյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննությունը։ Նշենք, որ քննությունը հիմնականում անցել է դռնփակ ռեժիմով։ 
 
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, որը կհրապարակվի այսօր՝ ժամը 17։30-ին։

«Սիլվայի գործով» որպես մեղադրյալներ անցնում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ նախկին փոխվարչապետ, այժմ՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը։

  • Կիսվել: