կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ռոբերտ Քոչարյանի գովազդային պաստառը հրկիզել են. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

Ռոբերտ Քոչարյանի գովազդային պաստառը հրկիզել են. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Սարգիս Ջանբազյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա դիտավորությամբ հրկիզման եղանակով կատարել է ուրիշի գույքի զգալի չափերով ոչնչացում:

Մասնավորապես՝ 2021 թվականի մայիսի 09-ին՝ ժամը 00:30-ի սահմաններում, Սարգիս Մովսեսի Ջանբազյանը ներկայանալով Արարատի մարզի Արարատ քաղաքի Շահումյան փողոցում տեղակայված «Իմիջ ՄԳ» ՍՊԸ-ին պատկանող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրքի գովազդային պաստառը կրող վահանակի մոտ որոշել է հրկիզել այն:Վերջինս մետաղալարին լաթի կտոր ամրացնելով և նրանում քար փաթաթելով՝ այն նետել և անցկացրել է վահանակի վրայով, որից հետո կտորը դյուրավառ հեղուկ հանդիսացող բենզինով թաթախելուց հետո լուցկիով այրել է այն և բարձրացրել վեր՝ այդ միջոցով հրկիզելու դիտավորությամբ ոչնչացրել հիշյալ պաստառը՝ պատճառելով ընկերությանը զգալի չափերով 85.050 դրամ գումարի գույքային վնաս։

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին:

 

  • Կիսվել: