ՌԴ բանտում Կարեն Գրիգորյանին ծեծելու եւ նվաստացնելու տեղեկությունը ստուգվում է
ՌԴ-ում քննիչները ստուգում են իրավապաշտպան Բորիս Ուշակովի դիմումը՝ Վլադիմիրի մարզի խիստ ռեժիմի թիվ 7 ուղղիչ գաղութում հայազգի դատապարտյալի ծեծելու տեղեկությունը: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Դիմումը գրանցվել է հոկտեմբերի 16-ին: Նշենք, որ իրավապաշտպան Բորիս Ուշակովի նամակում հաղորդվում է, որ հոկտեմբերի 10-ին թիվ 7 գաղութում Կարեն Գրիգորյանի հայտնվելու իսկ օրը վերջինիս ծեծել և տարբեր եղանակներով նվաստացրել. դա արել է ութ հոգի։ Գրիգորյանը ստացել է բազմաթիվ վնասվածքներ և հացադուլ է հայտարարել։
Մարզի դատախազությունում ստուգում են բանտարկյալին ծեծելու մասին տեղեկությունները։