հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Քրեակատարողական ծառայության աշխատակիցները 3 տարվա ընթացքում պարտադիր կատեստավորվեն եւ հավելավճար կստանան

Քրեակատարողական ծառայության աշխատակիցները 3 տարվա ընթացքում պարտադիր կատեստավորվեն եւ հավելավճար կստանան

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 18-ի նիստում հավանություն տվեց «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների փաթեթին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայացված նախագծի ընդունմամբ կներդրվի քրեակատարողական ծառայողների համար նոր ատեստավորման կարգ, որը կնպաստի Քրեակատարողական ծառայությունում որակյալ կադրերի ներգրավմանը, ծառայողների վարձատրության պայմանների էական բարելավմանը։

Նախագծով առաջարկվում է նախարարի համաձայնությամբ՝ քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառել ինչպես արտահերթ կոչման շնորհում, այնպես էլ՝ տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչման շնորհում խրախուսանքի տեսակները։

Միաժամանակ, նախագծով առաջարկվում է քրեակատարողական ծառայողների համար սահմանել ատեստավորման համակարգ, որի արդյունքներով պայմանավորված քրեակատարողական ծառայողին կհաշվարկվի հավելավճար: Այսինքն, նախագծի ընդունումը նպատակ է հետապնդում նաև բարելավել Քրեակատարողական ծառայության ներկայիս ծառայողների վարձատրության պայմանները:

Օրենքով նախատեսվող կարգավորումների ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ համապատասխան պաշտոններ զբաղեցնող անձիք պարտավոր են լինելու անցնել ատեստավորում երեք տարվա ընթացքում: Միաժամանակ, հավելավճարի հաշվարկման և վճարման հնարավորությունը առկա է լինելու բացառապես  քրեակատարողական ծառայողի կողմից ատեստավորման դրական արդյունքների արձանանգրման դեպքում:

Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերած քրեակատարողական ծառայողը կարող է կրկնակի ատեստավորում անցնելու համար դիմել տարեկան ոչ ավելի, քան երկու անգամ, որի արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է այդ իրավունքի ձեռքբերման օրվանից:

Նշվածից զատ, հարկ է փաստել, նախագծի համաձայն՝ ատեստավորման արդյունքներով երեք տարվա ընթացքում (օրենք ուժի մեջ մտնելուց հետո) հավելավճար ստանալու կամ հավելավճարի հաշվարկումը շարունակելու իրավունք ձեռք չբերելը ամրագրվում է որպես ծառայությունից ազատման հիմք:

  • Կիսվել: