երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Քրեակատարողական ծառայողներն որոշ դեպքերում իրավասու են գործադրել ֆիզիկական համաչափ ուժ և հատուկ միջոցներ. ԱՆ խոսնակ

Քրեակատարողական ծառայողներն որոշ դեպքերում իրավասու են գործադրել ֆիզիկական համաչափ ուժ և հատուկ միջոցներ. ԱՆ խոսնակ

Քրեակատարողական հիմնարկներում, օրենքով սահմանված կարգով, պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը:

՛՛Ներքին կանոնակարգի պահանջների կոպիտ խախտումները բացառելու նպատակով, ըստ անհրաժեշտության, միջացառումներին ներգրավվում են նաև կենտրոնական մարմնի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ հատուկ նշանակության բաժնի ծառայողները:

Պետք է նկատի ունենալ նաև, որ գործող օրենսդրական կարգավորումներով քրեակատարողական ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաև ֆիզիկական համաչափ ուժ և հատուկ միջոցներ՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: