ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Քրեական ոստիկանության ծառայողները 20-ից ավելի բնակարանային գողություններ են բացահայտել

Քրեական ոստիկանության ծառայողները 20-ից ավելի բնակարանային գողություններ են բացահայտել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ երեք երիտասարդ Գեղարքունիքի մարզում գողություններ են անում:

Ստացված տեղեկությունների մշակման արդյունքում պարզվեց, որ նրացից մեկը՝ Արմավիրի, երկուսը՝ Արարատի մարզի բնակիչներ են:
Բավարար ապացույցներ ձեռք բերելու նպատակով քրեական ոստիկանության ծառայողները համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց միացան ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները։ Համատեղ աշխատանքի արդյունքում հունվարի 29-ին կասկածվողներից մեկը, որ Արմավիրի Բաղրամյան գյուղի 26-ամյա բնակիչ է, Երևանի Աբովյան փողոցում հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց: Նույն օրը Նոր Խարբերդ համայնքից ոստիկանության Սևանի բաժին ներկայացվեցին նաև հանցակից անչափահասները:

Հետագա միջոցառումներով փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ նրանք անցյալ տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Գեղարքունիքի մարզում 20-ից ավելի բնակարանային գողություն են արել՝ հափշտակելով տարբեր իրեր։

Պարզվեց նաև, որ նրանք արել են շուրջ մեկ տասնյակ այլ գողություններ՝ թիրախ ընտրելով խանութներ։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

 
 

  • Կիսվել: