ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Քրեական հետախույզներն ու պարեկները Մոսկվայի ոստիկանության կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Քրեական հետախույզներն ու պարեկները Մոսկվայի ոստիկանության կողմից հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները և Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 27-ին Բաղրամյան պողոտայում հայտնաբերել և Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 47-ամյա Տիգրան Կ.-ին, որը 2008 թ. սեպտեմբերի 22-ից Մոսկվա քաղաքի ոստիկանության կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 228-րդ հոդվածի մեղադրանքով․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Խափանման միջոցը՝ կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին և դատախազությանը:

  • Կիսվել: