շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Քոչարյանի տեսակցությունները եւ հեռախոսազանգերը չսահմանափակելու մասին հայցը դատարանը վարույթ չի ընդունել

Քոչարյանի տեսակցությունները եւ հեռախոսազանգերը չսահմանափակելու մասին հայցը դատարանը վարույթ չի ընդունել

ՀՀ վարչական դատարանը, դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ, հունիսի 9-ին մերժել է վարույթ ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայցը՝ ընդդեմ ԱՆ քրեակատարողական ծառայության: Այս մասին ասված է Դատական-տեղեկատվական համակարգում:

Ռոբերտ Քոչարյանը պահանջում էր չսահմանափակել իր տեսակցությունները եւ հեռախոսային խոսակցությունները։

Դատարանը հայցը վարույթ չի ընդունել այն պատճառաբանությամբ, որ տեսակությունների եւ հեռախոսային խոսակցությունների վրա արգելք դնելու որոշումների օրինականության նկատմամբ վերահսկողությունը ենթակա է իրականացման ոչ թե վարչական, այլ քրեադատավարական կարգով:

  • Կիսվել: