ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց. Դատարանը չկարողացավ ապահովել աշխատանքային անվտանգ պայմաններ

Քոչարյանի և մյուսների գործով նիստը հետաձգվեց. Դատարանը չկարողացավ ապահովել աշխատանքային անվտանգ պայմաններ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, այսօր կրկին հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ 

Դատարանը չկարողացավ ապահովել աշխատանքային անվտանգ պայմաններ և լուծել դատավարության մասնակիցների միջև սոցիալական հեռավորությունը պահպանելու խնդիրը։ 

Նշենք, որ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը նիստի սկզբում տեղեկացրեց, որ շփվել է Covid-19-ով վարակակիր անձի հետ և պատրաստվում է թեստավորվել։ Բացի այդ, պարզվեց, որ դատական նիստերի դահլիճը նիստից առաջ չի ախտահանվել։ 

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 7-ին, ժամը 13։00-ին։ 

  • Կիսվել: