չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
ՔՕ-ի կարգավորումների արդյունքում ՀՀ-ում ավելի շատ մարդուն ձեռք է տալիս վարորդական վկայական չունենալը, քան ունենալը. Դանիել Իոաննիսյան

ՔՕ-ի կարգավորումների արդյունքում ՀՀ-ում ավելի շատ մարդուն ձեռք է տալիս վարորդական վկայական չունենալը, քան ունենալը. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ԱԺ-ում կազմակերպված խորհրդարանական լսումների ժամանակ անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգության հետ կապված առաջարկվող փոփոխություններին՝ ասաց. «Դուք ուզում եք տեսախցիկներ դնել, որոնք կհսկեն, որ քաղաքացին Երևանից դուրս եկավ ժամը 12-ին և Գյումրի հասավ ժամը 4-ից շուտ, արագության սահմանափակմանը հետևելու դեպքում պետք է չորս ժամում հասներ, բայց չորս ժամում չի հասել, ուրեմն արագության սահմանափակումը խախտել է ու պետք է տուգանվի: Միաժամանակ օրինակ՝ ՔՕ-ի կարգավորումների արդյունքում ՀՀ-ում ավելի շատ մարդուն ձեռք է տալիս վարորդական վկայական չունենալը, քան ունենալը, սա ոչ թե սովորական քաղաքացուն, այլ՝ «բեսպրեդելշչիկին», որովհետև վարորդական վկայական չունեցող անձը չի կարող զրկվել վարորդական վկայականից և այնուհետև զրկված վկայականով մեքենա վարել և դրա համար քրեական պատասխանատվության ենթարկվել»:

Իոաննիսյանը հարց ուղղելով ՆԳ նախարար Վահե Ղազարյանին՝ նշեց. «Չե՞ք կարծում, որ այս խնդիրներն ավելի լուրջ են ճանապարհային կոնտեքստում, քան այն, որ մարդիկ կարող է Երևանից Գյումրի հասնում են չորս ժամից ավելի շուտ»:

Վահե Ղազարյանն էլ արձագանքելով՝ շեշտեց, որ բարձրաձայնված հարցը կարևոր է. «Իրոք մեզ համար դա մտահոգիչ է, մենք տեղյակ ենք, դրանով հիմա աշխատում ենք»:

  • Կիսվել: