ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում Աշտարակի խճուղում տեղի ունեցած մահվան ելքով վթարից (տեսանյութ)

Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում Աշտարակի խճուղում տեղի ունեցած մահվան ելքով վթարից (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործի շրջանակներում քննություն է տարվում՝ Աշտարակի խճուղում տեղի ունեցած մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Նախնական տվյալներով՝ 2022թ. հունիսի 21-ին` ժամը 03:40-ի սահմաններում, 29-ամյա երիտասարդը հիշյալ վայրում իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել սյանը, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կատարվում է նախաքննություն:

 

  • Կիսվել: