երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Քննչական կոմիտեի նախագահի երեք տեղակալները, առանցքային չորս վարչությունների պետեր արժանացել են պետական և բարձր պարգևների

Քննչական կոմիտեի նախագահի երեք տեղակալները, առանցքային չորս վարչությունների պետեր արժանացել են պետական և բարձր պարգևների

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի երեք տեղակալները, առանցքային չորս վարչությունների պետեր արժանացել են պետական և բարձր պարգևների։

 

Պարգևատրման արարողությունը կայացել է ՀՀ Նախագահի նստավայրում։

 

Մասնավորապես․
Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով, Հանրապետության տոնի առթիվ՝
1․ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վիգեն Մանուկի Մեսրոպյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,

2․ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-զինվորական քննչական գլխավոր վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Արման Վրույրի Ասլանյանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան,

3․ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ազատ Լյուդվիգի Գևորգյանը՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով,

4․ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Ռաֆայել Հարությունի Վարդանյանը՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով,

5․Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետ Կամո Վրեժի Շառոյանը՝ իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով,

 

6․ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ Կամո Նորիկի Սահակյանը իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար, պարգևատրվել է Մխիթար Գոշ մեդալով։

7․ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, Հանրապետության տոնի առթիվ, իրավակարգի, օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Վոլոդիայի Այվազյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։

  • Կիսվել: