շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում երկու նոր անդամներ նշանակվեցին

Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովում երկու նոր անդամներ նշանակվեցին

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 2-ի ննիստում որոշեց ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամների թափուր պաշտոններում նշանակել գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանին ևՀայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Համազասպ Թորոսյանին:

Միաժամանակ ուժը կորցրած ճանաչվեց ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ նշանակելու և Հայաստանի Հանրապետության 2020 թվականի հունիսի 16-ի N 1176-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելումասին» N 4-Ա որոշումը:

  • Կիսվել: