կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Քննարկվել է դատական գործերի ավտոմատ մակագրման համակարգի վերագործարկման հնարավորությունը

Քննարկվել է դատական գործերի ավտոմատ մակագրման համակարգի վերագործարկման հնարավորությունը

Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, Բարձրագույն դատական խորհրդի հանձնարարությամբ, այսօր՝ մարտի 14-ին, ընդունել է Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է քննչական դեպարտամենտի վարույթում քննվող քրեական գործով դատական գործերի ավտոմատ մակագրման համակարգի օր առաջ վերագործարկման հնարավորությունը:

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի պետը հավաստիացրել է, որ գործով կատարվում են բազմածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, իսկ նշանակված դատահամակարգչային փորձաքննությունը սեղմ ժամկետում ավարտելու հետ կապված գրավոր դիմել է փորձագիտական կենտրոնին:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ձեռնարկվող միջոցառումների արդյունքների մասին Բարձրագույն դատական խորհրդին լրացուցիչ կտեղեկացվի:

  • Կիսվել: