չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՔԿԾ-ն դիմել է Վարչական դատարան` վերացնելու Քոչարյանին ԲԿ-ում թողնելու` դատարանի որոշումը

ՔԿԾ-ն դիմել է Վարչական դատարան` վերացնելու Քոչարյանին ԲԿ-ում թողնելու` դատարանի որոշումը

Քրեակատարողական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Վարչական դատարան՝ խնդրելով վերացնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում թողնելու վերաբերյալ որոշումը։

Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։

Հիշեցնենք, որ Վարչական դատարանը ավելի վաղ բավարարել էր Ռոբերտ Քոչարյանի՝ հայցի ապահովման պահանջը՝ նրան մինչև կորոնավիրուսի նոր տեսակի համավարակի ավարտը «Իզմիրլյան» ԲԿ-ում թողնելու որոշում կայացնելով:

 

 

  • Կիսվել: