երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՔԿՀ ծառայողների վերապատրաստման համակարգը կփոխվի․ ՀՀ արդարադատության փոխնախարար

ՔԿՀ ծառայողների վերապատրաստման համակարգը կփոխվի․ ՀՀ արդարադատության փոխնախարար

Քրեակատարողական ծառայողների վերապատրաստումներն այժմ իրականացվում են «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Սակայն, գործնականում դա այնքան էլ կիրառելի չէ. հաստիքակազմի ստվար զանգվածը ոչ թե քաղաքացիական ծառայողներ են, այլ ՔԿՀ ծառայողներ են»,- այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը:

«Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների համաձայն՝ նախատեսվում է փոխել վերապատրաստումների կարգը»,- նշեց Արդարադատության նախարարի տեղակալը՝ մանրամասնելով, որ քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող անձանց վերապատրաստման կարգը կսահմանվի երկու եղանակով:

Առաջին տարբերակով անհատական վերապատրաստման կարիքի գնահատման հենքով կլինեն վերապատրաստումներ, իսկ երկրորդ տարբերակով նախատեսվում է ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ իրականացնել ընթացիկ վերապատրաստումներ:

Նախագծով հստակեցվել է վերապատրաստման կարգը, դրա սահմանումը վերապահվել է ոլորտը համակարգող արդարադատության նախարարին:

  • Կիսվել: