երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՔԿՀ-ներում շարունակվում են արգելված իրերի թաքստոցները բացահայտելու միջոցառումները

ՔԿՀ-ներում շարունակվում են արգելված իրերի թաքստոցները բացահայտելու միջոցառումները

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի, օպերատիվ և անվտանգության ապահովման բաժինների ծառայողները տեղեկություն էին ստացել այն մասին, որ կացարաններից մեկի ընդհանուր օգտագործման խոհանոցի օդատար խողովակի մեջ դատապարտյալները թաքստոց են պատրաստել:

Իրացնելով նախապես ստացված տեղեկությունը՝ մայիսի 26-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, ծառայողներն իրականացրել են խուզարկություն, որի արդյունքում նշյալ օդատար խողովակի թաքստոցից հայտնաբերել են երկու բջջային հեռախոս, անլար ականջակալ, բջջային հեռախոսի լիցքավորման սարք և ինքնաշեն դանակ:

Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն: Նախաձեռնվել է համապատասխան վարույթ: Այս մասին հայտնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից:

  • Կիսվել: