ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՔԿ փոխնախագահն անդրադարձել է Սաշիկ Սարգսյանի և Սուրիկ Խաչատրյանի որդիների կալանքի մասին հարցին

ՔԿ փոխնախագահն անդրադարձել է Սաշիկ Սարգսյանի և Սուրիկ Խաչատրյանի որդիների կալանքի մասին հարցին

Ցանկացած իրավիճակում պետք է անհատական նայենք, թե ինչու չկալանավորվեց սա, չկալանավորվեց նա: ՔԿ-ի համար նշանակություն չունի՝ իշխանակա՞ն է, թե՞ չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի փոխնախագահ Արսեն Այվազյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, թե ինչու Սյունիքի նախկին մարզպետի՝ Մելիքսեթ Պողոսյանի որդին, որը հետախուզման մեջ է սպանության փորձի, ապօրինի զենքի հետ կապված, հիմա կալանքի տակ չէ, բայց ընդդիմության ցույցերին ոստիկանի են հրում, այդ գործերով կալանքի տակ են առնում:

Լրագրողների հարցին, թե ինչու՛ է ՔԿ-ն կալանավորել Սաշիկ Սարգսյանի եւ Սուրիկ Խաչատրյանի տղաներին, Այվազյանը պատասխանեց. ՛՛Խնդրում եմ, անհատական գործերից տեղեկություն մի հարցրեք, որովհետեւ ես այդ տեղեկատվությանը չեմ տիրապետում: ՀՀ-ում ամեն օր քննիչները կալանքի միջնորդություններ են ներկայացնում դատարաններ ու չենք կարող ամբողջ տեղեկատվությանը տիրապետել։

Այսօր աղմկահարույց դեպքեր, ցավոք, շատ ունենք՝ հանրաճանաչ անձանցով պայմանավորած: Դուք տալիս եք անուններ, որոնք միգուցե ձեր համար ընդգծված կարեւոր մարդիկ են,մեզ համար քրգործը քրգործ է՛՛:

  • Կիսվել: